Ֆինանսների նախարարության շենքի պատուհանից ցուցարարների կոչին արձագանքած անձը պետական ծառայող չէ
Ֆինանսների նախարարության շենքի պատուհանից ցուցարարների կոչին արձագանքած անձը չի հանդիսանում պետական ծառայող:
Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան պարզաբանեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից:
«Այդ անձը պետական ծառայող չէ, այլ IMF-ի հայաստանյան գրասենյակի աշխատակից է»,-նշեցին վարչապետի աշխատակազմից: