Փաշինյանը հրաժարվում է պատասխա նատվությունից՝ մեղքը բարդելով ՌԴ-ի վրա.
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում փորձել է ներքին և արտաքին քաղաքականության մեջ սեփական ձախողումների պատասխանատվությունը գցել Մոսկվայի վրա։
Այս մասին ասվում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի սեպտեմբերի 24-ի ուղերձը պարունակում է անընդ ունելի հարձակումներ Ռուսաստանի դեմ: Փորձ է արվում հրաժարվել ներքին և արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունից՝ մեղքը բարդելոբ Մոսկվայի վրա»,- նշել են գերատեսչությունում։
ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Փաշինյանն իր իսկ խոսքերով հաստատել է Հայաստանին զարգացման արևմտյան վեկտոր հաղորդելու իր ցանկությունը՝ դա հիմնավորելով իբր Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի սխալներով։
Հայտարարության մեջ ասվում է, որ Մոսկվան և Երևանը նույն շահերն ունեն անվտանգության ոլորտում, իսկ Վաշինգտոնն ու Բրյուսելը միայն ցանկանում են ապակայունացնել եվրասիական տարածքը։
ՌԴ ԱԳՆ-ն նաև հիշեցրել է ռուս խաղաղապահների և ընդհանրապես Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործում, ինչի մասին Հայաստանի վարչապետը չի նշել։ Փաշինյանին հիշեցրել են նաեւ ռուսական բիզնեսի դերը, որը, չնայած արհեստական խոչընդոտներին, նպաստում է Հայաստանի տնտեսության աճին։
«Փաշինյանը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի ջենթլմենական պայմանավորվածությունը պահպանելու փոխարեն, ենթարկվեց Արևմուտքի հորդորներին: Հայաստանի ղեկավարության անհամապատասխան դիրքորոշումը, կասեցրել է մի շարք համաձայնագրերի կատարումը, - շեշտել են գերատեսչությունում։
ՌԴ ԱԳՆ-ում նշել են նաև, որ հենց Փաշինյանի անպատասխանատվությունն է երկրում բողոքի ալիք բարձրացրել։ Մինչդեռ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վատթարացմանը Ռուսաստանի մասնակցության մասին պնդումները իրականության հետ կապ չունեն, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը, ի տարբերություն Արևմուտքի, նման բաների մեջ չի մտնում», ընդգծել են ԱԳՆ-ն։
«Մենք համոզված ենք, որ Երևանի ղեկավարությունը մեծ սխալ է թույլ տալիս՝ միտումնավոր փորձելով քանդել Հայաստանի և Ռուսաստանի բազմաբնույթ ու դարավոր կապերը և երկիրը պատանդ դարձնելով Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերին»,- ամփոփել է ՌԴ ԱԳՆ-ն։
«2020 թվականի աշնանը հենց Ռուսաստանի Դաշնության և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով թույլ չտրվեց Հայաստանի լիակատար պարտությունը։ Եթե Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ համաձայներ հրադադարին, ապա պարտությունը պակաս ծանր կլիներ։ Ի վերջո, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների անձնուրաց գործունեությունը, երբեմն սեփական կյանքի գնով, ուղղակի հաստատում է Ռուսաստանի շարունակական հանձնառությունը՝ կատարելու իր չափազանց բարդ առաքելությունը՝ ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև խաղաղության հասնելու, ինչի մասին Փաշինյանը նախընտրեց լռել», – կարծում են գերատեսչությունում։