ԵՄ-ն բանակցություններ կվարի Արցախի վերաբերյալ
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավոր դիվանագիտական խորհրդական Սայմոն Մորդյուն կհանդիպի Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչների հետ, տեղեկացրել է Guardian-ը։
Հանդիպմանը կմասնակցի նաեւ ԵՄ Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ հանդիպման նպատակը «ընթացիկ իրավիճակի արդյունքների ամփոփումն ու հաջորդ շաբաթ Գրենադայում ղեկավարների հնարավոր հանդիպման նախապատրաստումն է»։
Նշենք, որ հանդիպումը կկայանա Բրյուսելում։ Կմասնակցեն Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։