ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը այցելել է Ծիծեռնակաբերդ
ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը սեպտեմբերի 25-ին Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստան են ժամանել ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Փաուերը և Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը։