Պետք է հասկանալ մեկ պարզ իրողություն
Պետք է հասկանալ մեկ պարզ իրողություն. կհասկանանք, կփրկվենք, չէ` մեղքը մեր վիզը:
Հարավային Կովկասում կարևոր որոշումները կայացնում են Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը և այս երեք պետություններն ամեն ինչ կանեն, որ թույլ չտան չորրորդ պետության մուտքը տարածաշրջան:
Այս երեք պետություններն ունեն խորքային ուժեղ համակարգ, ինստիտուցիոնալ երկար հիշողություն, բազմաթիվ հակադրվող շահեր, բայց նրանք բոլորը ամուր դաշնակից են դառնում այն պահին, երբ արևմտյան որևէ գերտերություն փորձում է իր ազդեցությունը հաստատել մեր տարածաշրջանում:
Իսկ Հարավային կովկասի այն պետությունը, որը կօգնի արևմտյան որևէ գերտերությանն այս հարցում, դաժան կերպով կպատժվի բոլորի` Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի կողմից:
Հիմա գոնե հասկանանք, որ արևմուտքից հնչող խրախուսողական և աջակցող ականջահաճո և հայանպաստ հայտարարությունները ոչ միայն չեն օգնում Հայաստանին ու Արցախին, այլ շատ ավելի մեծ վտանգներ ու սպառնալիքներ են ստեղծում Հայ ժողովրդի համար:
3 + 3 կոնֆիգուրացիայի մեջ Հայաստանն ուներ (հնարավոր է նաև, որ հիմա էլ ունի) մեծ հնարավորություն իր օգտին շրջել տարածաշրջանային հավասարակշռությունը` ձևավորելով ամուր և վստահելի դաշնակցային հարաբերություններ Իրանի և Ռուսաստանի հետ, թողնելող ադրբեջանին մենակ Թուրքիայի հետ:
Բայց պետական դավաճանների խմբակն ընտրեց հակառակ ուղղությունը. թշնամանալով Իրանի և Ռուսաստանի հետ մեր տարածաշրջան հրավիրել ԱՄՆ-ին և Ֆրանսիային, ինչի հետևանքով ունենք այս ողբերգությունը:
Նույնիսկ այս աղետից հետո սրանք դեռ շարունակում են իրենց ազգակործան և պետականաքանդ գործունեությունը` էլ ավելի խորացնելով ճգնաժամն ու լեգիտիմացնելով Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիաները:
Իրավիճակը դեռ հնարավոր է փրկել, ինչի համար նիկոլը պետք է հեռանա, իսկ Հայաստանը պետք է վերադառնա 3+3 ձևաչափի մեջ Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու և ժամանակի ընթացքում հավասարակշռությունն իր կողմը թեքելու համար:
Հ.Գ. Անցած դարի սկզբին մենք գործեցինք նույմ սխալը. վազելով թղթի վրա նկարած մեծ քարտեզի հետևից կորցրեցինք ամեն ինչ . . .
Արթուր Ղազինյան