«Թաթոյան» հիմնադրամը արցախահայերի տեղահանումների հետ կապված փաստահավաք աշխատանքներ կիրականացնի Գորիսում
«Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ձևավորած աշխատանքային խումբը վաղ առավոտյան մեկնել է Գորիս Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով արցախահայերի բռնի տեղահանումների անհրաժեշտ ուսումնասիրությունների և փաստահավաք աշխատանքների նպատակով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցավ տեղեկացրել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը:
«Այսօր` վաղ առավոտյան մեր աշխատանքային խումբը մեկնել է Գորիս` կապված արցախահայերի բռնի տեղահանումների հետ` անհրաժեշտ ուսումնասիրությունների և փաստահավաք աշխատանքների նպատակով»,- գրել է նա։