Անհրաժեշտ է մոտեցնել դիրքերը ԱԲ ռիսկերի ընդհանուր ընկալման հարցում. ՄԱԿ
Արհեստական բանականությունը, ինչպես նաեւ հարցն այն մասին, թե ինչպես եւ արժե արդյոք կարգավորել այն, դարձել է բազմաթիվ բանավեճերի առարկա ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում համաշխարհային առաջնորդների այս տարվա հանդիպման ժամանակ։ Այս տարվա աշնանը կկազմակերպվի արհեստական բանականության (ԱԲ) գծով խորհրդատվական խմբի հանդիպում։
Համաշխարհային կազմակերպությունում տեխնոլոգիական քաղաքականության գծով գլխավոր պաշտոնյա Ամանդիփ Գիլը Associated Press-ին պատմել է ԱԲ-ի հետ կապված ակնկալիքների, մտավախությունների եւ հարցերի մասին։
Նրա խոսքով՝ կան շատ միջոցներ, որոնցով աշխարհի կառավարությունները կարող են ազդել ԱԲ զարգացման ուղղության վրա։ «Խոսքը որ միայն չարաշահումների եւ վնասի դեմ կիրառվելիք կարգավորումների, դեմոկրատիային չվնասելու, այլեւ այն մասին է, որ առաջ տարվի տարատեսակ եւ ներառական նորարական էկոհամակարգ, որպեսզի ավելի քիչ լինեն տնտեսական իշխանության կուտակումներն ու հնարավորություններն էլ լինեն ավելի հասանելի»,- նշել է նա։
Դիրքերի մերձեցումը եւ ռիսկերի ընդհանուր ընկալումը շատ կարեւոր արդյունք կլիներ, նշել է նա։ «Ընդհանուր ըմբռնումը, թե ինչպիսի ճկուն բաշխիչ մոդել է անհրաժեշտ ԱԲ-ն կառավարելու համար (ռիսկերը նվազագույնի եւ հնարավորություններն առավելագույնի հասցնելու համար), շատ արժեքավոր կլիներ։ Եվ վերջապես, քաղաքական որոշման, որը մեզ անհրաժեշտ է ընդունել հաջորդ տարի (ՄԱԿ նիստում, որը նախատեսված է 2024թ. սեպտեմբերին), ընդհանուր ընկալման առկայության անհրաժեշտություն կա, որպեսզի մեր ջանքերը լինեն կայուն եւ արժանանան հանրության ըմբռնմանն ու վստահությանը»։