Պրոիշխանական թեզերով հայտարարությունը ԵՊՀ գիտական խորհրդի կողմից չընդունվեց. Խաչիկ Աբաջյան
Պրոիշխանական թեզերով հայտարարությունը ԵՊՀ գիտական խորհրդի կողմից չընդունվեց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Խաչիկ Աբաջյանը:
«Բոլոր սովորող անդամները դեմ են քվեարկել նախագծին»,- նշել է նա:
Ավելի վաղ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ, Թյուրքագիտության ամբիոնի դոցենտ Ռուբեն Մելքոնյանը հայտնել էր, որ այսօր առավոտյան ռեկտորի, պրոռեկտորների եւ դեկանների մասնակցությամբ քննարկում է տեղի ունեցել, որի օրակարգում եղել է նաեւ ԵՊՀ-ի կողմից հայտարարության տեքստ, որը կոնսենսուսի դեռ չի հասել. «Մեկը ես եւ էլի մարդիկ, դեմ են քվեարկել այդ տեքստին: Քանի որ կոնսենսուս չի եղել, որոշել ենք քննարկում անել, գալ համապատասխան լուծման, նաեւ որոշել այս բարդ իրավիճակում ԵՊՀ-ի անելիքները որպես մայր բուհ եւ որպես մի տեղ, որտեղ մտավորականներ են աշխատում»,-նշել էր նա:
Ավելի վաղ 168.am-ը հրպարակել էր այդ հայտարարության տեքստը, նշելով, որ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը պարտադրում է ԵՊՀ գիտխորհրդի անդամներին ստորագրել այն: