Երեկոյան հանրահավաք է․ որոշվելու են վաղվա անելիքները
Այսօր երեկոյան ժամը 18։00-ին ընդդիմությունը Հանրապետության հրապարակում հերթական հանրահավաքն է նախաձեռնելու։ Ամփոփելու են օրը, ապա որոշելու են վաղվա անելիքները։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից մի քանի ժամ տևողությամբ տարբեր բողոքի ակցիաներ, խաղաղ անհնազանդության միջոցառումներ են տեղի ունեցել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Բերման է ենթարկվել մոտ 200 քաղաքացի։