Ռուստամ Բադասյանը վատ է զգում այն ամենի համար, ինչ կատարվում է Արցախում
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը վատ է զգում այն ամենի համար, ինչ կատարվում է Արցախում։
«Դուք ճանաչում եք մեկ մարդու, ով լավ է զգում կամ միջին կարգի՞ է զգում»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց նա։
ՊԵԿ նախագահը Նշեց, թե բոլոր այն արցախցիները, ովքեր ցանկություն են հայտնելու տեղափոխվել Հայաստան, կառավարությունը կապահովի նրանց համար պատշաճ պայմաններ։