Բերման ենթարկված անձանց հետ տեղի են ունենում առանձնազրույցներ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են ՄԻՊ աշխատակազմից՝ բերման ենթարկված անձանց հետ այս պահին տեղի են ունենում առանձնազրույցներ, ուսումնասիրվում են բերման ենթարկելու հիմքերը, Ոստիկանության բաժիններում նրանց իրավունքների ապահովման վիճակը:
ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են նաև, որ աշխատում են արտակարգ ռեժիմով, աշխատակազմում իրականացվում են մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ:
Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100։