Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ԼՂ-ից ՀՀ տեղափոխված 13-ամյա տղային․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ՝ սեպտեմբերի 24-ին, տեսակցել է Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված 13-ամյա տղային։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Նախարար Անահիտ Ավանեսյանը քիչ առաջ տեսակցել է Լեռնային Ղարաբաղից այսօր Երևան տեղափոխված 13-ամյա մեր տղային։
Նա անցնում է հետազոտություններ, տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն։