Իրավական բեսպրեդել է. հանգիստ քայլում ենք, գալիս՝ տանում են. Շարմազանով
Թումանյան փողոցից կարմիր բերետավորները քիչ առաջ բերման ենթարկեցին մի խումբ քաղաքացիների: «Մայթով քայլում էի հանգիստ, ինչի՞ եք տանում»,- ասաց նրանցից մեկը:
«Իրավական բեսպրեդել է, հանգիստ քայլում ենք, ոստիկանները գալիս, տանում են: Ոչ մի օրենքի խախտում չի եղել, երթևեկելի գոտին բաց է եղել, բայց գալիս, տանում են»,- ասաց ՀՀԿ գործիչ Էդուարդ Շարմազանովը: