8 ժամ է՝ ընթանում է նիստը
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արդեն 8 ժամ է ընթանում է Լևոն Քոչարյանին իրավապահ համակարգի ճիրաններից ազատագրելու նիստը»:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին բերման էր ենթարկվել սեպտեմբերի 22-ին Երևանում ակցիայի ժամանակ:
Փաստաբանի փոխանցմամբ՝ քննիչը Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Լևոն Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում՝ բնորոշելով այն որպես կեղծ։
Քննչական կոմիտեն այսօր հայտնել է, որ Երևանում հավաքների ընթացքում կալանավորվել է 26 հոգի։