Լևոն Քոչարյանի խափանման միջոցը չփոխվեց․ նա կմնա կալանքի տակ
Դատարանը քննում էր Լեւոն Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Նիստի ավարտից հետո հայտնի է դարձել, որ միջնորդությունը մերժվել է, Լևոն Քոչարյանը կմնա կալանքի տակ, հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Քննարկվում է դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդությունը։
Գործը քննող դատավորը Մասիս Մեքոնյանն է։ Սեպտեմբերի 22–ի առավոտից Երևանի տարբեր վարչական շրջաններում քաղաքացիները անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։ Կարմիրբերետավորներն Ամիրյան փողոցից բերման ենթարկեցին ցուցարարների մի մասին։
Նրանց թվում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը։ Լրատվամիջոցների ֆիքսած կադրերում երևում է, որ ոստիկանները Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս մեքենայի մեջ ուժեղ հարվածներ են հասցնում նրան։