Քաղաքացիները Ոստիկանության մոտից երթով եկան Հանրապետության հրապարակ
Քաղաքացիները Ոստիկանության մոտից երթով եկան Հանրապետության հրապարակ։
Նշենք, որ մինչ այդ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո քաղաքացիները երթով շարժվել էին դեպի Ոստիկանություն։
«Մենք չենք գնում ինչ-որ մեկի հետ հանդիպենք, գնում ենք մեր բողոքն արտահայտենք ընդդեմ ոստիկանական բռնությունների»,- Հանրապետության հրապարակում հայտարարել է նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:
Նշենք, որ վաղն առավոտյան՝ 8։00-ից Երեւանում եւ մարզերում տեղի են ունենալու անհնազանդության ակցիաներ։ Ակցիայի մասնակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։