Արյուն են փափագում. քպական պատգամավոր
«Մինչ դուք Հրապարակում հորդորում եք ոստիկաններին ջարդել, մաշեցնել, փլուզել պետական համակարգը, պատգամավորներին հատ-հատ «հասկացնել», Հայաստանի կառավարությունը տեղահանված հարյուրավոր մեր հայրենակիցների առաջնային կարիքների լուծմամբ է զբաղված: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։
«Տարբեր հանրային դեմքեր՝ բլոգեր, երգիչ, դերասան, ձեզ հորդորում են գնալ հրապարակ, որպեսզի ցույց տաք արցախցուն, որ իրենք մենակ չեն: Որոշներդ գնում ու լսում եք ջարդել-փշրելու կոչեր... կամ իրենց էլ են խաբում, կամ իրենք ձեզ են խաբում: Ձեզ մնում է որոշել՝ դառնա՞լ այդ արյունալի գործողությունների մասնակից:
Էդ ջարդով, մաշեցնելով, սպառնալով՝ նրանց մոտ միայն հային հայի դեմ հանել կստացվի, ինչն էլ փափագում են, արյուն են փափագում»,- նշել է քպական պատգամավորը։