Մեր ժողովուրդը չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում։ 99,9 տոկոսը նախընտրում է լքել պատմական հողերը. Բաբայան
Լեռնային Ղարաբաղից 120 հազ․ հայ կմեկնի Հայաստան, քանի որ չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում և վախենում է էթնիկ զտումներից։ Այս մասին Reuters-ին ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
«Մեր ժողովուրդը չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում։ 99,9 տոկոսը նախընտրում է լքել պատմական հողերը»,- հայտարարել է Բաբայանը։
«Մեր խեղճ ժողովրդի ճակատագիրը պատմության մեջ կմնա որպես ամոթ ու խայտառակություն հայ ժողովրդի և ողջ քաղաքակիրթ աշխարհի համար»,- ասել է Բաբայանը։ «Նրանք, ովքեր պատասխանատու են մեր ճակատագրի համար, մի օր պետք է պատասխան տան Աստծուն իրենց մեղքերի համար»:
Reuters-ի լրագրողները Հայաստանին սահմանամերձ Կոռնիձոր գյուղի մոտ տեսել են մի քանի խոշոր մեքենաների մուտքը Հայաստան։ Վարորդներից մեկն ասել է, որ իրենք Լեռնային Ղարաբաղից են։