Անհապաղ մասնագիտական օգնության կարիք եմ տեսնում. Գուրգեն Արսենյան
Գործարար, իշխող ՔՊ խմբակցության օպատգամավոր Գուրգեն Արսենյանն անդրադարձել է Հյուսիսային պողոտայում իր հետ տեղի ունեցածին։ Արսենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Այսօր ժամը 17 00-ի սահմաններում հյուսիսային պողոտայում քայլելուց, պատահական հանդիպեցի մի խումբ քաղաքացիների, որոնց վարքագիծը ինձ խիստ մտահոգեց: Լուրջ կասկածներ ունեմ մեր երկրում հոգեբուժական և հոգեբանական ծառայությունների հասանելիության հետ կապված,սակայն որպես պատասխանատու քաղաքացի, դիմում եմ մեր հանրությանը․ եթե ճանաչում եք այս դրվագի մասնակիցներին,ապա շտապ տեղյակ պահեք նրանց ծնողներին:
Անհապաղ մասնագիտական օգնության կարիք եմ տեսնում, ստուգեք նաև, թե ինչու են լայնացած բիբերը և ջղաձիգ ու կտրուկ՝ մոտորիկան»: