Մարդիկ չգիտեն ինչ անեն. մի մասը մտածում է, թե ինչպես դիակները տեղափոխի Հայաստան, մի մասը հուղարկավորել են
Տեղեկատվական շտաբի ֆոտոլրագրող Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել.
«Մարդիկ չգիտեն ինչ անեն։ Մի մասը հուղարկավորել են իրենց հարազատներին, մի մասը մտածում է, թե ինչպես դիակները տեղափոխի Հայաստան, մի մասն էլ մտածում է նորից հողից հանի հոր, որդու, եղբոր, ամուսնու դին թե չէ»։