Կոռնիձորի վրանային հանգրվանում իրավիճակը կառավարելի է
Այդ մասին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խմբին տեղեկացրեց ոստիկանության մարզային վարչության պետ, փոխգնդապետ Վարդան Մկրտչյանը:
Ըստ ոստիկանապետի՝ այստեղ են գտնվում ոստիկանության Գորիսի բաժնի ղեկավար, փոխգնդապետ Ալեն Կարապետյանը, մարզի մեծ թվով ոստիկաններ, ովքեր վերահսկում են իրավիճակը: Վարդան Մկրտչյանի տեղեկացմամբ՝ մի փոքր լարվածություն կար առաջին խմբի ընդունելության ժամանակ, քանի որ գաղթականների առաջին խմբերը ինչ-որ չափով հանկարծակի էին տեղ հասել: Սակայն դրանից հետո իրավիճակը կարգավորվել է:
Կոռնիձորում են նաեւ Ճանապարհային ոստիկանության 6-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար, փոխգնդապետ Արմեն Սարգսանը, նույն դասակի ավագ տեսուչ Սամվել Հարությունյանը եւ դասակի այլ տեսուչներ:
Ճանապարհային ոստիկանները ուղեկցում են այն մեքենաներին, որոնք Կոռնիձորից գաղթականներին տեղափոխում են Գորիս:
Կոռնիձորում են նաեւ Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները, ինչպես եւ Գորիսի հրշեջ-փրկարարական ծառայության աշխատակիցները:
Արդեն մեկ ժամ է, ինչ չեն դադարում շտապօգնության մեքենաների մուտքը հանրապետության տարածք…