Արցախյան շարժման առաջին օրերին այսպիսի համախմբվածությունն էր տիրում
«1988-ին, Արցախյան շարժման առաջին օրերին այսպիսի համախմբվածությունն էր տիրում: Այն ինչը սարսափեցնում է նիկոլենց», -գրում է Գեղամ Մանուկյանը:
«Դրա համար ժամը մեկ ուղիղ եթերում փորձում է չքմեղանալ: Երբ տեսան, որ ոստիկանական բռնությունը քաղաքացիներին չի կանգնեցնում, հիմա էլ որոշել են նստարան, աղբաման հավաքելուց հետո մետրոն փակեն:
1988ին էլ դա կար, բայց ինքնին համախմբանն օգուտ տվեց: Քաղաքի տարբեր հատվածներում վարորդների բղավոցն էր՝օպերա եմ գնում, ո՞վ է գալիս: Այսօր դա կարող ենք կրկնել, ամեն մեկը երեկոյան Հանրապետության հրապարակ բերի հայրենակցին:
Ավելի լավ, եթե մետրոների փակ կայարանների մուտքերից երթեր սկսվեն դեպի հրապարակ...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մանուկյանը։