Դերասան Թահար Ռահիմն անհավանական աշխատանք է կատարել, որպեսզի հնարավորինս նմանվի Շառլ Ազնավուրին
Դերասան Թահար Ռահիմը, ով լեգենդար շանսոնյեի մասին կենսագրական ֆիլմում մարմնավորում է Շառլ Ազնավուրին, երբեք չի մտածել, որ իրեն բաժին կհասնի այդ դերը:
Ռահիմին հսկայական աշխատանք է կատարել, որ էկրանին Ազնավուրին հնարավորինս ճշգրիտ մարմնավորի։ «Նմանությունը պետք է լինի, բայց դա ավելի շատ նրա ոգին մարմնավորելու մասին է։ Ես չէի ուզում պարզապես դիմակավորված դերասան լինել ... Դա շատ երկար թռիչք էր: Ահա թե ինչ էր ուզում ասել Շառլ Ազնավուրը։ [ ... ] Բոհեմ, կաբարեի տարիներ այստեղ-այնտեղ, Էդիթ Պիաֆի տարիներ ... դա դանդաղ ճանապարհ էր դեպի հաջողություն, որը ժամանակ էր պահանջում: Նա սարեր շուռ տվեց, նրա մոտ ոչինչ չէր ստացվում, եւ բոլորը դա ասում էին նրա դեմքին, բայց նա չէր հանձնվում», - նշել է դերասանը՝ հավելելով, որ նախագծի սկզբում հնարավորություն է ունեցել անձամբ ծանոթանալ Շառլ Ազնավուրի հետ։ «Նա միանգամայն հմայիչ մարդ էր, ով հետաքրքրված էր շատ բաներով։ Մենք գրեթե սկսեցինք նրա հետ ֆիլմ նկարահանել...բայց, ցավոք, երբ սկսեցինք նախագիծը, նա մահացավ, չնայած նրա գործերը շատ լավ էին ընթանում»:
Ֆիլմի պրոդյուսերները նշում են, որ Ռահիմը պատկանում է դերասանների այն փոքր կատեգորիային, որոնց հաջողվում է ֆիզիկապես կերպարանափոխվել հանուն դերի «Նա բացարձակապես անհավանական խաղ ցուցադրեց։ Նա դուրս եկավ այն սահմաններից, որոնք կարող էինք պատկերացնել: [ ... ] Նա խելագարի պես էր աշխատում։ Նա ժամերով նայում էր Ազնավուրի հետ հարցազրույցները, երգի, մարմնի լեզվի, դաշնամուրի դասեր էր վերցնում...», - նշել է նրանցից մեկը։