Այս պահին քննիչը Լեւոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրում. փաստաբան
Այս պահին քննիչը Լեւոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Այս պահին քննիչը Լեւոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Լեւոն Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում բնորոշելով այն որպես կեղծ։ Հայտնելով, որ պատրաստ է առերեսվել այն ոստիկանների հետ, ովքեր ակնհայտորեն հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ»,- գրել է նա։