Հարգելի հայ ոստիկաններ, արեք այնպես, որպեսզի վաղը գլուխներդ չկախեք ձեր հայրենակցի և օրենքի առջև. Արտակ Զաքարյան
Հարգելի հայ ոստիկան,
Ես գիտեմ, որ սպայի պատիվը չի վաճառվում: Հետևաբար, ոչ մի պարգևավճար չի կարող համարժեք լինել ձեր մարդկային ու ազգային արժանապատվությանը:
Ես հարգում և գնահատում եմ ձեզնից յուրաքանչյուրի ծառայությունն ու Հայաստանի Հանրապետությանը տրված երդումը: Ձեզանից շատերը ծառայել են հայոց բանակում, անցել են մարտական ուղի, ունեն զոհված ընկերներ ու բարեկամներ: Արեք այնպես, որպեսզի վաղը գլուխներդ չկախեք ձեր հարևանի, հայրենակցի ու ամենակարևորը` օրենքի առջև:
Դուք էլ եք տեսնում, թե ինչպիսի մեծ ողբերգության, նոր պատերազմի ու կործանարար ռիսկերի մեջ ենք գտնվում: Դուք նաև գիտեք, որ պատմության օրհասական իրավիճակներում, մեր ժողովրդի փրկությունը նրա միասնականության մեջ է եղել:
Ձեզ բարի և պատվաբեր ծառայություն` ի նպաստ մեր ժողովրդի: