Արցախցիներին տարհանում են Մարտակերտից
Արցախի Հանրապետության քաղաքացիներից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ այս պահին Մարտակերտի շրջանից տարհանում են բնակիչներին:
Պաշտոնական աղբյուրներից տեղեկության վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու փորձերն անարդյունավետ են, քանզի զանգերին ոչ ոք չի պատասխանում:
Իսկ ոչ պաշտոնական տեղեկություններով` բնակիչները հնարավոր է տեղափոխվեն Հայաստան:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` Գորիսում կենտրոն է ստեղծվել` Արցախցի փախստականների համար: