Ստեփանակերտում մատակարարվող խմելու ջրից նմուշառումներ է կատարել և ենթարկել լաբորատոր ստուգման
Քաղաքացիներից ստացված ահազանգերից (ջրից դիզվառելիքին հատուկ հոտ զգալու մասին) անմիջապես հետո Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն բնակչությանը մատակարարվող խմելու ջրից նմուշառումներ է կատարել և ենթարկել լաբորատոր ստուգման:
Լաբորատոր ստուգումներն ընթացքում են, բայց մինչև այս պահը որևէ վտանգավոր նյութ չի հայտնաբերվել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: