Մենք երբեք չենք դավաճանել մեր դաշնակիցներին, բայց մեր դաշնակիցները ոչ բարեկամական գործողություններ են իրականացնում. Փաշինյան
Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով, որտեղ խոսելով Արցախում բնակիչների մնալու պայմաններ և երաշխիքներ ստեղծելու մասին, նաև ասաց․ «Եթե ջանքերը կոնկրետ արդյունքներ չտան Կառավարությունը Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի Հայաստանի Հանրապետությունում»։