Ես գերի եմ, միջոցներ ձեռնարկեք իմ կյանքը փրկելու համար. արցախցի կին
Արցախցի կանայք, մայրերը հայտարարում են, որ դեմ Ադրբեջանի հետ ինտեգրմանն ու պահանջում են հումանիտար միջանցք` իրենց հայրենի բնակավայրից հեռանալու համար:
«Որպես (ԱՀ )ՀՀ քաղաքացի պահանջում եմ չոտնահարել սահմանադրորեն ամրագրված մարդու իրավունքները։
Ազատ տեղաշարժի,ապրելու երկրի ընտրության։
Ես պահանջում եմ հումանիտար միջանցք։
Ես դեմ եմ մարդու կամքին հակառակ ինտեգրմանը։
Անհապաղ ձեռնարկեք միջոցներ փրկելու իմ կյանքը։
Ես գերի եմ»,- ֆեյսբուքում գրել է Ալյոնան` իր դիմումը հասցեագրելով Արցախի կառավարությանը, ՄԻՊ-ին, տեղեկատվական շտաբին:
Տիկինը Շուշիից է, որի անկումից հետո բնակություն է հաստատել Ստեփանակերտում: «Երբեմն մտածում եմ,ավելի լավ է Շուշիում մնայի...կամավորություն անելու ժամանակ մահանայի... Բայց այս ամենը չտեսնեի....
Անարժանապատիվ ապրելը մահապատիժ է...
Երանի...», - նշել է նա: