Ադրբեջանի ու Թուրքիայի հարվածի գլխավոր ուղղությունն այլևս Հայաստանն է. պատգամավոր
Արցախի դեմ օպերացիան ավարտելուց հետո Ադրբեջանն ու Թուրքիան կենտրոնանալու են Հայաստանի դեմ նոր ագրեսիայի նախապատրաստմանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Արցախն այն միջնաբերդն էր, որն իր վրա էր կրում թշնամու հիմնական հարվածները, իսկ այդ դիմադրության օջախն այլևս չկա:
Թուրքական արշավանքի ճանապարհը դեպի Հայաստան ամբողջովին ազատ է` հարվածի գլխավոր ուղղությունն այլևս Հայաստանն է»: