Երկարատև բուժում է պահանջվում․ Թեքվանդոյիստ Իգոր Կարապետյանը՝ լուսաձայնային նռնակից վնասվածք ստանալու մասին
Սեպետեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակն ընկել է թեքվանդոյի բազամկի չեմպիոն Իգոր Կարապետյանի ոտքերին՝ ծանր մարմնական վնասվածք հասցնելով վերջինիս։
ArmSport-ը կապ է հաստատել մարզիկի հետ, որի ընտանիքի անդամներն այժմ գտնվում են Ստեփանակերտում, իսկ ինքն այստեղ արդեն մի քանի վիրահատության է ենթարկվել։
«Դեռ հիվանդանոցում եմ, քանի որ պիտի ամեն օր զննեն, վիրակապեն․ վնասվածքները բավականին խորն են՝ երկրորդ կարգի այրվածքներ ունեմ, մկանային ստրուկտուրայի խախտում, աճուկային հատվածում բացվածքներ կային, և այս ամենը բավականին երկարատև բուժում է պահանջում»,- մեզ հետ զրույցում ասաց Իգոր Կարապետյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվում էր, որ Իգորը մեջքով է կանգնած եղել և չի տեսել իր վրա նետված լուսաձայնային նռանկն ու վնասվածք է ստացել: Իգոր Կարապետյանի հայրը զոհվել էր 2020թ. 44-օրյա պատերազմում: