Մահացել է բրազիլացի դերասանուհի Սաբինա Բողիչին
Բրազիլացի դերասանուհի Սաբինա Բողիչին մահացել է՝ ընկնելով հինգերորդ հարկի պատշգամբից։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Հայտնի է, որ 49-ամյա աստղին գտել են Ռիո դե Ժանեյրոյում գտնվող իր բնակարանի պատուհանների տակ ու տեղափոխել հիվանդանոց, սակայն նա ստացած վնասվածքներից մահացել է։
Ներկայում իշխանությունները հետաքննում են Սաբինայի մահվան պատճառը և չեն բացառում ինքնասպանությունը, քանի որ նրա բնակարանում հայտնաբերվել է ինքնասպանության գրություն՝ ուղղված կնոջը՝ Ռոզա Ստանեսկո Նիկոլաուին, ով այժմ գտնվում է ճաղերի հետևում խարդախության մեղադրանքներով:
Հարկ է նշել, որ դերասանուհին Բրազիլիայի արվեստի խոշորագույն կոլեկցիոներներից մեկի՝ հանգուցյալ Ժան Բողիչիի դուստրն է։ Նա ծնվել է Ռումինիայում 1928 թվականին, իսկ 1948 թվականին հրեա ընկերների հետ տեղափոխվել է Բրազիլիա։