Հայաստանի տրանսպորտային ու էներգատրանսպորտային շրջափակումը շարունակում է Բաքվի համար գերխնդիր հանդիսանալ. Դավթյան
Հայաստանի տրանսպորտային ու էներգատրանսպորտային շրջափակումը շարունակում է Բաքվի համար գերխնդիր հանդիսանալ: Այս մասին գրում է քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը:
«Այդպես է լինելու նաև «խաղաղության պայմանագրի» կնքումից հետո: Նույնիսկ ավելի մեծ ծավալներով ու «անակոնդայի» մեթոդի ամենալայն կիրառմամբ:
Օրերս Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը փաստացիոներն հերքեց ՌԴ էներգետիկայի նախարար Շուլգինովի հայտարարությունն այն մասին, որ կողմերը աշխատում են Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան-Իրան էլեկտրաէներգետիկ հաղորդակցության ձևավորման ուղղությամբ: Եթե լինենք ավելի հստակ, ապա Մոսկվան հայտարարեց Ռուսաստանում արտադրված էլեկտրաէներգիան Իրան արտահանելու մասին՝ արդեն նշված լոգիստիկայով:
Առանձին անդրադարձել եմ Շուլգինովի հայտարարության գեոքաղաքական ու գեոտնտեսական կողմերին: Այժմ պարզապես փաստեմ, որ Բաքուն պաշտոնապես հերքում է նման սցենարի իրագործումը, որով Հայաստանը կարող է ինտեգրվել տարածաշրջանային էներգետիկ հաղորդակցություններին: Արձագանքը շատ կոշտ է և ունի հետևյալ բովանդակությունը. Հայաստանը Ռուսաստան-Ադրբեջան-Իրան էլեկտրաէներգետիկ համակարգերի սինխրոնիզացման ծրագրի մասնակից երբեք չի հանդիսացել, ուստի Շուլգինովի հայտարարությունը խիստ վաղաժամ է ու, մեծ հաշվով, անհիմն:
Սա է ՀՀ պսևդո-իշխանությունների խոստացած ապաշրջափակումը: Վստահեցնում եմ, որ նույն պատկերն ենք ունենալու նաև մնացած բոլոր ուղղություններով:
Թուրքի հետ առևտուր անելու ակնկալիքներով ոգևորված խոշոր և մանր առևտրականներ, ձեզ մեծ հիասթափություն է սպասում»,- գրել է նա: