Ֆրանսիայում ոստիկանական բռնությունների դեմ ակցիային մասնակցել է ավելի քան 30 հազար մարդ
Ֆրանսիայում ոստիկանական բռնության դեմ ցույցերի մասնակիցների թիվը կազմել է 31 հազար, Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France Bleu ռադիոկայանը՝ վկայակոչելով ՆԳՆ տվյալներին։
Ինչպես նշել է վարչությունը, փողոց է դուրս եկել 9 հազար մարդ։ Միաժամանակ կազմակերպիչները հաշվել են ակցիայի 15 հազար մասնակից։
Ցուցարարների թվում են եղել ինչպես արհմիությունների, այնպես էլ ուսանողական շարժումների, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը և «Անհնազանդ Ֆրանսիան»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Մետրոպոլիտենի ոստիկանության պրեֆեկտ Լորան Նունյեսը, երեք ոստիկան վիրավորվել է Փարիզում ցույցի ժամանակ իրավապահների մեքենայի վրա հարձակման հետևանքով։ Երեք հարձակվողներ ձերբակալվել են, և իրավապահ մարմինները մտադիր են վերլուծել միջադեպի տեսագրությունները՝ այլ իրավախախտների որոնումների համար: