Հայաստանի ժողովրդավարությունը մեր հաղթաթուղթն է այս հիբրիդային պատերազմը հաղթելու համար. Չախոյան
Հայաստանի ժողովրդավարությունը մեր հաղթաթուղթն է այս հիբրիդային պատերազմը հաղթելու համար։ Քանզի ոչ լեգիտիմ իշխանության դեպքում Հայաստանում վաղուց հեղաշրջում էին արել ու Հայաստանը վերածել նահանգի։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
«Ռուսական լրատվամիջոցներով հնչած տեսակտները, կեղծ թեզերն ու լուրերը վաղուց արդեն Հայաստանում եղանակ չեն ստեղծում՝ թեկուզ եթե դրանք հնչում են մի շարք պաշտոնյաների միջոցով։
Դրանք Հայաստանում եղանակ են փոխում միայն այն շրջանակների մոտ, ովքեր պատրաստ են վաճառել Հայաստանի ինքնիշխանությունը ու դառնալ Հայաստանի նահանգապետ։
Մեր ինքնիշխանության դեմ սանձազերծված այս հիբրիդային պատերազմը տակ են տալու, արդեն իսկ տակ են տվել ․․․ պարզապես դեռ չեն գիտակցում․․․»,-նշել է նա: