Ռուսական ԶԼՄ-ներն ապատեղեկատվություն են տարածում. որևէ ցուցարար կառավարության շենք չի մտել և այնտեղ ամերիկացի դեսանտային չի եղել
Ռուսական լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունը, թե սեպտեմբերի 20-ին ցուցարարները ներխուժել են Կառավարության շենք եւ այնտեղ իբր «հանդիպել ամերիկացի դեսանտայինների», բացարձակ ապատեղեկատվություն է:
«Որեւէ ցուցարար այդ օրը Կառավարության շենք չի ներխուժել, առավել եւս այնտեղ որեւէ ամերիկացի դեսանտային չի եղել»,-«Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից։