Փաստաբանն ահազանգում է
Դատավոր Վաչե Մարգարյանը որոշեց 2 ամսով կալանավորել զանգվածային անկարգության մեջ մեղադրվող անմեղ պաշտպանյալիս, գրել է փաստաբան Գայանե Պապոյանը։
«Գործընկերներս տեղյակ են, որ այս գործերով գործընթացը ստանդարտ նույն ձևով է արվում՝ 2 ոստիկանի ցուցմունք են բերում։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Այս գործով այդ 2 ոստիկանների ցուցմունքներում որպես ենթադրյալ հանցանք կատարած անձինք լրիվ ԱՅԼ ԵՐԿՈՒ ԱՆՁԱՆՑ անուններ էր նշված։ Այսինքն, նույնիսկ քննչականում «մշտական» ցուցմունք տվողի կարգավիճակում հանդես եկող ոստիկանները չէին հայտնել իմ վստահորդի տվյալները՝ որպես ենթադրյալ հանցանքը կատարողի, սակայն դատարանը գտավ, որ ՄԻԱՅՆ ԱՅՆ, ՈՐ ԱՆՁԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՎԱՔԻՆ, արդեն իսկ բավարար է։
Հ.Գ. դատավորի վերաբերյալ ներկայացնելու եմ հաղորդում։
Հ.Գ. վստահորդս խնամքին ունի 4 ԱՄՍԱԿԱՆ և 4 ՏԱՐԵԿԱՆ երեխաներ, կինը չի աշխատում, իսկ հարազատները բնակվում են Ուկրաինայում։
Հաղորդակցության իրավունքն էլ սահմանափակել է՝ բացառությամբ մերձավոր ազգականի և ՊԱՇՏՊԱՆԻ: Այսինքն, պիտի շնորհահալ լինեմ, որ թույլ է տալու անարգել շփվեմ վստահորդիս հետ»,- գրել է փաստաբան Պապոյանը։