Պետք է դրդենք միջազգային հանրությանը՝ ավելի շատ խոսելու, թե ինչ է կատարվում ԼՂ-ում. ԱՄՆ սենատոր
Ամերիկյան պատվիրակություն է այսօր այցելել Կոռնիձոր՝ ծանոթանալու Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչպես նաև ավելի լավ տեղեկանալու Արցախում կատարվողից։
Ամերիկյան պատվիրակությունը գլխավորող սենատոր Գերի Փիթերսը մտահոգիչ է անվանել իրավիճակը, նշել է, որ Արցախում իրավիճակի վերաբերյալ անհրաժեշտ է ավելի լավ իրազեկել միջազգային հանրությանը։
«Ես սարսափելի նորություններ եմ լսել: Մենք պետք է դրդենք միջազգային հանրությանը՝ ավելի շատ խոսելու, թե ինչ է կատարվում ԼՂ-ում»։