Փաշինյանն ու Շոլցը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը և տեղում մարդկանց համար հրատապ հումանիտար մատակարարման հարցը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Շոլցը սեպտեմբերի 23-ին կրկին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Այս մասին հայտնում է ԳԴՀ կառավարությունը։
Զրույցի հիմնական թեման էր Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և տեղում մարդկանց համար հրատապ հումանիտար մատակարարման հարցը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով։
Կանցլերը դեմ է արտահայտվել ռազմական ուժի կիրառմանը։ Կանցլերն ընդգծել է, որ Դաշնային կառավարությունը վճռականորեն հավատարիմ է բանակցային լուծմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը։ Դաշնային կառավարությունը լիակատար աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին:
Հակամարտության կայուն կարգավորման համար պետք է երաշխավորել Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։
Ղարաբաղում մարդկանց համար թափանցիկ հումանիտար մատակարարումն ու անվտանգությունն այժմ Ադրբեջանի պատասխանատվությունն է։
Զրույցի ընթացքում կանցլերն ընդգծել է նաև Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման կարևորությունը։
Կանցլերը և Հայաստանի վարչապետը պայմանավորվել են շարունակել իրենց շփումները և սերտ կապ պահպանել։