«Մաշիններում ենք քնում», «Սովից մեկի ուշքը գնաց»․ հազարավոր տեղահանված արցախցիներ Ստեփանակերտի օդանավայանում են
Ադրբեջանի վերջին ռազմագործողության հետևանքով Արցախի տարբեր շրջաններից տարհանված հազարավոր մեր հայրենակիցներ շարունակում են մնալ Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքում. հիմնականում տարեցներ, կանայք ու երեխաներ են. արդեն 5-րդ օրն է՝ ոմանք բաց երկնքի տակ են գիշերում, ոմանք մեքենաներում, որոշներն էլ վրաններ են տեղադրել: Սնունդը, վառելափայտը, խմելու ջուրն այստեղ հայթայթում են ով ինչպես կարողանում է:
Արցախի Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը։