Սլավիկ Գալստյանը հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությանը հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը (67 կգ) 1/8 եզրափակիչում 10։0 հաշվով հաղթեց Եվրոպայի 2022 թ. չեմպիոն թուրք Մուրատ ֆիրատին և անցավ 2023 թ. աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ: Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։