Եթե ոստիկանների մի մասը` իրենց ղեկավարների հետ միասին, որոշել են երկրի ներսում ադրբեջանական օրակարգ սպասարկել, ապա դա իրենց ընտրությունն է. Աբրահամյան
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եթե ոստիկանների մի մասը` իրենց ղեկավարների հետ միասին, որոշել են երկրի ներսում ադրբեջանական օրակարգ սպասարկել, ապա դա իրենց ընտրությունն է, պետք չէ այլևս զարմանալ: Պետք է արձանագրել ու առաջ անցնել:
Նույնը վերաբերվում է քննիչներին, դատախազներին, ԱԱԾ-ին ու բոլոր նրանց, ովքեր իրենք իրենց համար որոշում ունեն:
Ընտրությունը միայն ընդդիմության կամ հավաքներ անողներին միանալը չէ: Կան այլ տարբերակներ` չենթարկվել, հրաժարվել անօրինական հրամաններ կատարելուց, պասիվանալ կամ ուղղակի հեռանալ համակարգից:
Եթե դա չի արվում, ապա դավաճանությունը ձեր ընտանիքների վրա տարածվող խարան է դառնալու, որի փախչել պարզապես չեք կարող, բայց կրկնում եմ` դա յուրաքանչյուրի ընտրության հարցն է:»