Վանաձորում քաղաքացիները դուրս են եկել բողոքի ցույցերի՝ հաջակցություն Արցախի (տեսանյութ)
Վանաձորի Արցախ պուրակում հավաքված ցուցարարները «Արցախ» վանկարկումներով պահանջում էին անհապաղ ձեռնարկել քայլեր՝ աղետի մեջ գտնվող Արցախին օգնելու համար, իսկ քաղաքացիներին հորդորում էին անտարբեր չլինել և միանալ պայքարին, պաշտպանել նաև Հայաստան պետությունն ու մեր պետականությունը։
Ինչպես հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը, ակցիայի մասնակիցները թեև պնդում էին, որ այստեղ չեն հավաքվել քաղաքական դիրքորոշում հայտնելու, այդուհանդերձ լսելի էին կառավարության հրաժարականի պահանջով կոչեր։
Ցույցի մասնակիցները իրազեկում էին քաղաքացիներին սեպտեմբերի 25-ին սպասվող հավաքի մասին և ուսանողներին կոչ անում միանալ դասադուլին։