Բազմաթիվ քաղաքացիների ներկայացվել են շինծու մեղադրանքներ․ Գառնիկ Դանիելյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այս օրերին գործընկերներիս հետ պարբերաբար այցելել ենք ոստիկանական տարբեր բաժանմունքներ՝ տեսակցելու ակցիաների ընթացքում բերման ենթարկված քաղաքացիներին։
Այսօր պատրաստվում եմ այցելել ՁՊՎ։
Առաջիկայում մանրամասն կանդրադառնամ իշխանությունների հրահանգով կիրառվող աննախադեպ և անմարդկային բռնություններին։
Բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են մեզ, որ իրենց հարազատներին ներկայացվել են շինծու մեղադրանքներ»: