Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ղահրամանմարաշ նահանգում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում են Տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունից։
Նշվում է՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 11:22-ին։
Երկրաշարժի օջախը գտնվել է 8,48 կմ խորության վրա: