«Դառնալու եք դժոխքի բաժին»․ Ավետիք Իշխանյան
Թուրքիայի նախագահը հերթական անգամ գաղտնազերծեց Հայաստանի գարշապետին, ասելով, որ Արցախի վրա հարձակման մասին, այդ արարածը տեղյակ է եղել և արցախահայերին սպառնացող ցեղասպանության մասին, ձայն-ծպտուն չի հանել՝ մասնակից դառնալով ոճրագործությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Լավ, արդեն այդ արարածի էությունը պարզ է։ Նա և նրա կողակիցը հաճույք են զգում հայրենակիցների մահերից, դրանից ուժ ստանում արյունարբու վամպիրների պես և հարստանում։ Թուրքիայի նախագահն արդեն որերորդ անգամ ասաց նաև, որ գարշապետը խոստացել է Զանգեզուրի միջանցքը բացել։
Այսպիսով դավաճանի և նրա կողակից դավաճանուհու դեմքերն ամբողջովին պարզ են։
Ինձ այլ բան է ապշեցնում։ Միթե՞ այսքանից հետո, այս երկյակին դեռևս պաշտպանողներ կան։ Զարմանալիորեն, այս ամենին չհետևեց գեթ մեկ հրաժարական։ Բոլոր քպ-ական պատգամավորները, նախարարները շարունակում են ստրուկների պես ծառայել դավաճանական զույգին։ Բա արյունարբու ոստիկան-մուսռնե՞րը։ Իմացե՛ք բոլորդ, այս ամենը հիշվելու է և ձեր սերունդները՝ երեխաներ, թոռներ, ծոռներ, մնալու են ամենաթունդ հայհոյանքների և նզովքներիի տակ, ամաչելու են իրենց հայր, պապերից, փողոց դուրս գալուց։ Իսկ դուք բոլորդ, չեք մարսելու և դառնալու եք դժոխքի բաժին»,- գրել է նա։