Արցախի բանակը հանձնում է զենքերը և լքում դիրքերը (Տեսանյութ)
Ի կատարումն ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունների՝ սկսվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից զենքի և զինամթերքի հանձնումը՝ ռուս զինծառայողների հսկողության ներքո։
Խաղաղապահ ուժերի Peacekeeper տելեգրամ-ալիքի փոխանցմամբ՝ Ղարաբաղի զինված կազմավորումները լքում են իրենց դիրքերը՝ համաձայն Եվլախում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների։
Մինչ օրս հանձնվել է ավելի քան 800 միավոր հրազեն, նռնակներ, ականանետեր, հակատանկային կառավարվող հրթիռներ, զենիթա-հրթիռային համակարգեր։