Գողություն կատարած երիտասարդները հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին
Սեպտեմբերի 21-ին, ժամը 07.22-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Չարենցավան քաղաքի 48-ամյա մի բնակիչ և հայտնել, որ շենքի մոտ կայանված իր «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենայի դռները բացել և գողացել են մարտկոցը, նվագարկիչը, փաստաթղթեր և 25 000 դրամ․ ՆԳՆ ոստիանությունից։
ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները, Իջևանի բաժնի և Կոտայքի մարզի պարեկները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել են Տավուշի մարզի բնակիչ երեք երիտասարդ, որոնցից մեկը՝ Գետահովիտ գյուղի, մեկը՝ Իջևան քաղաքի և մյուսը՝ Դիլիջան քաղաքի բնակիչ:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 22.00-ին, նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղ խոստովանել են արարքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: