Հայերի իրավունքները և նրանց դրությունը հարգելը անհրաժեշտություն է․ Էբրահիմ Ռաիսի
Հայերի իրավունքները և նրանց դրությունը հարգելը անհրաժեշտություն է՝ այնպիսի կերպով, որ տարածաշրջանում պահպանվեն հայերի անվտանգությունն ու իրավունքները, և ամբողջությամբ պահպանվեն միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Ինչպես հայտնում է IRNA-ն, այս մասին ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում անցկացված զորահանդեսի ժամանակ։
Ռաիսին հավելել է, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են համագործակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ՝ վստահություն ձևավորելու համար և պատրաստ են համագործակցել Պարսից ծոցն ու տարածաշրջանը անհարկի օտար ուժերի ներկայությունից պաշտպանելու նպատակով։
Ռաիսին ընդգծել է, որ իրենց զինված ուժերը հաջողությամբ կանխել և կանխում են ցանկացած աշխարհաքաղաքական և սահմանային փոփոխություններ: