Մի՛ լռեք, լռելն այսօր ոճրագործություն է, դուրս եկեք փողոց. Հարությունյան
Կարելի է Աշոտյանին սիրել, կամ չսիել, նրա տեսակետների հետ համաձայնել, կամ՝ ոչ, բայց նա անմեղ է, նա կալանավորված է նրա համար, որ ասում է այնպիսի բաներ, որոնք ոմանց դուրս չեն գալիս, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Դավիթ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ կալանավորված լինելով էլ Աշոտյանը շարունակում է իր պայքարը ազգակործան պատուհասների դեմ.
«Մենք ապրում ենք մեր կյանքի ամենաողբերգական օրերը, այն, ինչ տեղի է ունենում, մեր պատմության ամենաամոթալի էջերից մեկն է։ Ով ենք մենք, որ մենակ թողեցինք բազում հայերի, ինչ արժեհամակարգ ունենք մենք։ Այսօր շարունակել մնալ անտարբեր, նշանակում է դառնալ այս ոճրագործության հանցակիցը։ Լռությունն այլևս հանցագործություն է։ Մի՛ լռեք, լռելն այսօր ոճրագործություն է, դուրս եկեք փողոց»։